Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Եթե ուժ չունես՝ շատ կարևոր է դառնում գոնե խելք ունենալը

Եթե ուժ չունես՝ շատ կարևոր է դառնում գոնե խելք ունենալը
10.11.2025 | 19:09

Կախյալ երկրներում քաղաքական լուրջ նպատակներ հետապնդելու համարյա անհնարինությունը փոխում է քաղաքական դաշտի տեսքը՝ վերածելով այն մանր-մունր ու անլուրջ փոքրիկ նպատակների տարածք:

Դրան նպաստում է նաև պատմական գլոբալ ընթացքից մեկուսացված մարդկային մասսայի անտեղյակությունն ու գիտելիքների պակասը, որը նրան դարձնում է մանիպուլյացիաների զոհ ու միջոց առանձին անհատների միջև մանր նպատակների շուրջը ծավալված պայքարում:

Նման պայմաններում առաջին պլան է մղվում առանձին շատ թե քիչ կարող մարդկանց կողմից բացահայտորեն և տարբեր զարտուղի ճանապարներով սեփական անձի պրոպագանդան՝ տեղեկացված, գիտուն ու ազդեցիկ երևալու նպատակով:

Բայց քանի որ նման նպատակներ հետապնդող մարդկանց մեծ մասը ո՛չ տեղեկացված է, և ո՛չ էլ գիտուն ու ազդեցիկ, ապա շեշտը դրվում է դրանց իմիտացիայի վրա:

Այդ պրոցեսում հատկապես կարևորվում է սեփական անձի ազդեցիկության մասին առասպելի անընդհատ կրկնությունը տարբեր միջոցներով՝ շեշտը դնելով գավառական միջավայրում անուն հանած մարդկանց հետ իրենց մշտական շփումների ու կոնտակտների վրա:

Կախյալ ու թույլ երկիր լինելու հանգամանքն էլ իր հերթին է ազդում այս պրոցեսի վրա, և եթե անկախության սկզբնական շրջանում մարդիկ հին մասշտաբային կյանքից եկող իներցիայով դեռևս երբեմն հիշում էին համեմատաբար մեծ նպատակների մասին, ապա աստիճանաբար դա էլ է մոռացվում, ու որն էլ ուղեկցվում է հետապնդվող իրական նպատակների ավելի ու ավելի մանրացումով, ինչպես նաև ոչ իրական նպատակների ավելի ու ավելի խոշորացումով:

Քանի որ միշտ էլ հույսը վերջինն է մեռնում, ապա աննպատակ ու անճար կյանքը սկսում է ծնել տարբեր մասշտաբի երազներ, այսինքն, մտովի լավ կյանք, և հենց այսպես էլ ժամանակին ծնվել են հայ ժողովրդական հեքիաթները:

Եվ եթե ուշադիր ու զննող հայացքով նայենք մեր ներկային, ապա դժվար չէ տեսնել նման հեքիաթների ծնունդը նաև մեր օրերում:

Նայեք ուժային ու տնտեսական տեսանկյունից թույլ 10-միլիոնանոց Հունգարիայի առաջնորդ Օրբանին ու սեփական ուժերին ոչ համեմատական նրա հսկայական ազդեցիկությանը:

Եթե ուժ չունես, ապա շատ կարևոր է դառնում գոնե խելք ունենալը:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ